Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարգազանցներին դահլիճից կհեռացնեն

Կարգազանցներին դահլիճից կհեռացնեն
24.10.2015 | 11:56

Նոյեմբերի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Գրիգորի Լեպսի երկար սպասված համերգը: «Մեցցո Պրոդաքշըն» ընկերության տնօրեն Անի Սաղոյանը տեղեկացնում է, որ անվտանգության նկատառումներով «Մեցցո Պրոդաքշըն» ընկերությունը ստեղծել է համերգի ընթացքում կարգուկանոն ապահովող հատուկ խումբ, որը, համաձայն երգչի պահանջների, կասեցնելու է հանդիսատեսի կողմից որևէ անկարգություն, համերգին առանց տոմսի ներս մտնելը, չարտոնված լուսա- և տեսանկարահանումը, հետնաբեմ ներխուժելը և այլն: Համերգի պատշաճ ընթացքին խոչընդոտող ցանկացած գործողության դեպքում անվտանգության աշխատակիցներն արտոնված են հեռացնելու կարգազանցներին դահլիճից:

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ